Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը նոյնպէս արձագանքել է պոսլահայ մտաւորական Սեւան Նիշանեանի` բանտից փախուստին:
Յայտնի պատմաբանն իր ֆէյսբուքեան էջում գրել է․ «Պոլսահայ Սեւան Նիշանեանը, ըստ իս` Թուրքիայի մեծագոյն մտաւորականներից մէկը, փախել է բանտից: Նա դատապարտւել էր աւելի քան 16 տարւայ ազատազրկման եւ բանտում էր 2014 թւականից: Նա թունել չի փորել: Նրան թոյլատրւել էր լքել բանտը մէկ օրով, ինչը լինում է միայն երեք ամիսը մէկ: Նա պարզապէս չի վերադարձել»:
Աքչամը նաեւ մէջբերել է փախուստից յետոյ Նիշանեանի ֆէյսբուքեան գրառումը, թէ` «Թչնակը թռաւ»։
«Այնպիսի աշխարհ ունենալու կարօտով, որտեղ բոլոր թռչուններն ազատ կը լինեն»,-եզրափակել է Աքչամը։